«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2009-01-17 | #6, 2009-01-20 | #7, 2009-01-21


ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԱԳՆ-Ի ՇԵՆՔԻ ԱՌՋԵՎ

Երեկ արտաքին գործերի նախարարության առջեւ բողոքի ակցիա էին կազմակերպել «Միացում» ազգային նախաձեռնության անդամները: Շուշիի հատուկ գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն արդեն երկրորդ անգամ կազմակերպվող ակցիայով ընդամենը պահանջում է, որ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանն ընդունի իրեն: Հանդիպման նպատակը ղարաբաղյան խնդրի կարգավորման շրջանակներում տարածքներ հանձնելու մտավախության շուրջը զրուցելն է:

Նախաձեռնողները «Միացում», «Արցախ-Հայաստան միացում» ցուցապաստառներով եւ կարգախոսներով արտգործնախարարից պահանջում էին ընդունել իրենց:

Նրանց երեկ էլ չհաջողվեց հանդիպել Նալբանդյանի հետ, հետո որոշեցին երթ կազմակերպել: «Միացում» նախաձեռնության անդամները երթով գնացին Հյուսիսային պողոտա, որտեղ ավարտեցին իրենց բողոքի ակցիան:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4