Մրցաշրջան-2009-ը հաջող սկսվեց արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանի համար: Նա հաղթող ճանաչվեց Սիդնեյում անցկացված մրցաշարում` եզրափակիչում պարտության մատնելով ֆինն թենիսիստ Յարկո Նիեմինենին (6-2, 6-7, 6-3):
Մրցաշարի ավարտից հետո Նալբանդյանը կորտ դուրս եկավ Մելբուռնում մեկնարկած թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում: Մեկնարկը հաջող էր: Դավիթը չորս խաղափուլում առավելության հասավ ֆրանսիացի Մարկ Գիկվելի նկատմամբ (6-1, 4-6, 6-2, 6-3): Առաջին փուլի արգելքը հաջողությամբ հաղթահարեցին նաեւ Ռոդիկը, Մալիսը, Սոդեռլինգը, Մայերը, Հրբատին, Ֆեռերը, Բերդիչը, Ռոբրեդոն, Բագդատիսը, Մյուլլերը եւ Դել Պոտրոն:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ