«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2009-01-20 | #7, 2009-01-21 | #8, 2009-01-22


The Financial Times. «ԿԼԱՐՎԵՆ ԹՈՒՐՔ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Երբ Միացյալ Նահանգներում գործող հրեական լոբբին հրաժարվի Թուրքիային աջակցելուց, կլարվեն թուրք-ամերիկյան հարաբերությունները: Այս մասին գրում է The Financial Times բրիտանական թերթը` անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Էրդողանի կտրուկ քննադատություններին: «Այդ քննադատություններից հետո Թուրքիան բարկացրեց ԱՄՆ-ի հրեական լոբբիին: Միացյալ Նահանգներում ավելի վաղ հրեական լոբբիի ջանքերով կասեցվել էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը», գրում է թերթը: FT-ը ավելացնում է, որ «Արդարություն եւ բարգավաճում» իշխող կուսակցության վերջին ամիսներին վարած ակտիվ արտաքին քաղաքականության արդյունքում Թուրքիայի վարկանիշն աճել է միջազգային ասպարեզում. նա դարձավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, հաղորդում է «Նոյյան տապանը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4