Վեյք ան Զեեի շախմատի մրցաշարի 4-րդ տուրի բոլոր պարտիաներն էլ խաղաղ ելք ունեցան: Ամենաերկարատեւը Մագնուս Կառլսենի եւ Լեւոն Արոնյանի պարտիան էր, որն ավարտվեց 65-րդ քայլում: 18-ամյա նորվեգացին փորձում էր իրացնել սկզբնախաղում ստացած առավելությունը, սակայն Արոնյանը ֆիգուրի զոհաբերման շնորհիվ կարողացավ խաղն ավարտել ոչ-ոքի:
Ոչ-ոքի ավարտ ունեցավ նաեւ Սերգեյ Մովսիսյանի եւ Լենիեր Դոմինգուեսի մրցախաղը: Հաշտություն կնքեցին նաեւ Սմիթսն ու Կամսկին, Ռաջաբովն ու Կարյակինը, Սթելվագենն ու Իվանչուկը, Մորոզեւիչն ու Ադամսը, Վանգ Յուեն ու վան Վելին: 4 տուրից հետո միանգամից հինգ շախմատիստներՙ Սերգեյ Մովսիսյանը, Գատա Կամսկին, Յան Սմիթսը, Սերգեյ Կարյակինը եւ Թեյմուր Ռաջաբովը վաստակել են 2,5-ական միավոր: Լեւոն Արոնյանը Դանիել Սթելվագենի, Մագնուս Կառլսենի եւ Լենիեր Դոմինգուեսի հետ 2 միավորով բաժանում է 6-9-րդ տեղերը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ