«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2009-01-20 | #7, 2009-01-21 | #8, 2009-01-22


ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆ ԱՆԳԼԻԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՇԱԿԵՐՏ

16-ամյա հայաստանցի Վահե Հովհաննիսյանը պաշտոնապես ճանաչվել է Լոնդոնի Բարոու Բրոմլի շրջանի 2008 թվականի լավագույն աշակերտը: 2006 թվականից Վահեն սովորում է լոնդոնյան Քելսի Փարք Սփորթս արական քոլեջում: Անգլիա գալով առանց անգլերենի վարժ իմացությանՙ աշխատասեր եւ նպատակասլաց Վահեն կարճ ժամանակամիջոցում առաջադիմել էՙ տասնութ ամսում հաջողությամբ հանձնելով 12 քննական առարկա եւ հաջողության հասնելով հատկապես մաթեմատիկայի եւ անգլերենի մեջ: Վերջերս Վահեն ճանաչվել է ոչ միայն որպես «2008 թվականի լավագույն ուսանող», այլեւ շահել «Լավագույն բարձրացող աստղ» մրցանակըՙ ուսման մեջ իր հաջողությունների համար: Վահե Հովհաննիսյանը մտադիր է շարունակել իր կրթությունը Մեծ Բրիտանիայումՙ մասնագիտանալով մաթեմատիկայի, գործարարության եւ բարձրագույն տեխնոլոգիաների բնագավառներում:

Ա. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4