«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2009-01-20 | #7, 2009-01-21 | #8, 2009-01-22


ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՈՉ-ՈՔԻՆ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության 8-րդ տուրում ուշադրության կենտրոնում Տիգրան Քոթանջյանի եւ Աշոտ Անաստասյանի մրցավեճն էր: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի եւ երկու շախմատիստներն էլ պահպանեցին իրենց դիրքերն առաջատարների շարքում: Քոթանջյանը 6 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրանից կես միավորով հետ են մնում Աշոտ Անաստասյանն ու Արթուր Չիբուխչյանը: Վերջինս եւս ոչ-ոքի ավարտեց իր պարտիանՙ հաշտություն կնքելով Արտաշես Մինասյանի հետ:

4,5-ական միավորով հաջորդ տեղերում են Ավետիք Գրիգորյանն ու Զավեն Անդրեասյանը: Գրիգորյանը պարտվեց Լեւոն Բաբուջյանին, Անդրեասյանը ոչ-ոքի խաղաց Սամվել Տեր-Սահակյանի հետ: Մելքումյան-Արա Մինասյան, Փաշիկյան-Նալբանդյան, Պետրոսյան-Դանիելյան մրցախաղերում առավելության հասան սպիտակներով խաղացող շախմատիստները: 4-ական միավոր ունեն Բաբուջյանը, Արտաշես Մինասյանը, Պետրոսյանը, Փաշիկյանը եւ Մելքումյանը: Առայժմ անհաջող է խաղում Սամվել Տեր-Սահակյանը, որը 2 միավորով եզրափակում է աղյուսակը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4