Երեկ առավոտյան հարձակման է ենթարկվել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Հայկ Բաբաջանյանը: Հանցագործը կտրող-ծակող առարկայով 4 անգամ հարվածել է նրան` պատճառելով ծանր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հայկ Բաբաջանյանը տեղափոխվել է Երեւան, որտեղ վիրահատվել է: Դեպքի առիթով ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: «Արմենպրեսի» հարցին` արդյոք պատահածը կապվա՞ծ է Բաբաջանյանի ծառայողական պարտականությունների իրականացման հետ, ԴԱՀԿ ծառայության մամլո քարտուղարը դժվարացել է պատասխանել: Հայկ Բաբաջանյանը վարում է «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ին վերաբերող կատարողական վարույթները: