Հանրապետական Հրազդան Զեյթլյանը, 43 տարեկան, Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի հրահանգով նշանակվել է ճարտարապետների պետական վարչության անդամ:
Լոս Անջելեսում բնակվող Զեյթլյանը 2007-ից լոսանջելեսյան «Լեոյի գրասենյակի» տնօրենն է, նախկինում պատրաստել է «Ջոնսոն ֆեյնտ», Գենսլերի Սանտա Մոնիկա գրասենյակի, «LAUSD միգել Կոնտրերաս» ուսումնական համալիրի, «Իրվին» զվարճանքի կենտրոնի, Հոլիվուդի «Սիներամա դոում» կենտրոնի եւ «AMC-ի Նակամա Մուլտի-կինո» հանդիսասրահների նախագծերը: Նշանակումը ենթակա չէ Սենատի հաստատմանը: Այս մասին է հաղորդում «Արմինյն միրոր սփեքթեյթըրը»:
Հ. Ծ.