Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի Շիշլիի թաղամասում գտնվող շենքերից մեկում: Տեղեկությունների համաձայն, Ասլընուր Քալենդերօղլու անունով կինը ուշ երեկոյան ներխուժել է ազգությամբ հայ, Թուրքիայի քաղաքացի, 75-ամյա Կալուս Բաշարի բնակարանը եւ դանակով կտրել նրա կոկորդը, ինչի հետեւանքով վերջինս տեղում մահացել է: 37-ամյա կինը ձերբակալված է: Սպանության դրդապատճառները ճշտվում են: Հիշեցնենք, որ օրեր առաջ դարձյալ Ստամբուլում անհայտ անձի կամ անձանց կողմից սպանվել էր Թուրքիայի հայ քաղաքացի, 56-ամյա Հարսթոն Ալագյոզը: Նա մահացել էր կրծքավանդակի շրջանում ստացած սուր կտրող գործիքի վնասվածքի հետեւանքով, հաղորդում է «Նոյյան տապանը»: