«Մեր հանդիպման համար որեւէ խոչընդոտ չկա, հնարավոր է, որ դա տեղի ունենա», հայտարարել է Ռեջեբ Թայիփ Էրդողանը ` կրկին հիշեցնելով հետեւյալը. «Մենք գալով իշխանության` նախ բացեցինք օդային ճանապարհը` ասելով` թող մի ժեստ լինի: Մեր իսկ միջոցներով վերանորոգեցինք Աղթամարի եկեղեցին: Այժմ մեր երկրում անօրինական կերպով ապրում է 40 հազար հայ: Մենք նրանց պահում ենք: Ինչո՞ւ, որովհետեւ իրենց երկրում ապրելու հնարավորություն չունեն: Այնտեղից փախել եւ եկել են: Մենք էլ նրանց առջեւ բացել ենք մեր դռները: Սակայն ոմանք Թուրքիայի դեմ արշավներ են կազմակերպում»: Նշենք, որ Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու համար Շվեյցարիա է մեկնել նախագահ Սերժ Սարգսյանը: