Ամենայն հայոց կաթողիկոսի երեւանյան նստավայրի կառուցման աշխատանքները նախատեսվում են այս տարի: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, նստավայրը կկառուցվի Երեւանի Թումանյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում` Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում: Նախատեսվում է այդտեղ կառուցել նաեւ մեկ այլ եկեղեցի: Ըստ գլխավոր ճարտարապետի` տարածքի համար հետաքրքրական քաղաքաշինական լուծումներ են առաջադրվել, այժմ իրականացվում են նախագծանախահաշվային աշխատանքները: