Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը բանակի օրվա առթիվ մի խումբ բարձրաստիճան սպաների պարգեւատրեց ԱԺ պատվո մեդալներով եւ շնորհակալագրերով: Հանդիսավոր արարողությանը ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ, պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաներ:
Երկրի պաշտպանունակության մակարդակի բարձրացման, զինված ուժերի բարեփոխումների գործընթացին ակտիվ մասնակցության համար բանակի 17-ամյակի առթիվ ՀՀ ԱԺ պատվո մեդալներով պարգեւատրվեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Միրզաբեկյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը եւ ՊՆ իրավաբանական վարչության պետ, գնդապետ Սեդրակ Սեդրակյանը: Ծառայողական պարտականությունները բարեխիղճ եւ անբասիր կատարելու համար շնորհակալագրերով պարգեւատրվեցին ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը եւ ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արթուր Սիմոնյանը:
Ն. Մ.