Հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով խաղարկությունը կանցկացվի փետրվարի 6-ին: Շահողներն իրենց գումարները կարող են ստանալ արդեն փետրվարի 8-ից: Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի , որպեսզի շահումները տրամադրվեն հնարավորինս արագ, պայմանավորվածություն է ձեռք բերվել հանրապետությունում գործող բոլոր բանկերի հետ` դրանց մասնաճյուղերում եւս տրամադրելու այդ գումարները: Շահած գումարները, Գ. Խաչատրյանի խոսքով, կտրամադրվեն անմիջապես, բացառությամբ 500 հազար եւ 5 մլն դրամի, որոնց դեպքում կտրոնների պահպանիչ շերտերն առավել լուրջ ուսումնասիրությունների կենթարկվեն, եւ հետո միայն կտրամադրվեն շահած գումարները: