«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2009-01-28 | #13, 2009-01-29 | #14, 2009-01-30


«ԱՐՄԻՆՅՆ ՌԻՎՅՈՒՆ» ՈՒՆԻ ՆՈՐ ԽՄԲԱԳԻՐ

Առաջին անգամ 1948 թվին «Հայրենիք պրեսի» հրատարակությամբ լույս տեսած «Արմինյն ռիվյու» ակադեմիական հոդվածների պարբերականի նոր խմբագիր է նշանակվել Ուոլթհեմի (Մասաչուսեթս) Բենթլի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դասախոս դոկտ. Ասպետ Քոչիկյանը, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթըր» շաբաթաթերթը:

«Արմինյն ռիվյուն» սկզբնական շրջանում եղել է եռամսյակային հրատարակություն: Այժմ հրատարակվում է տարեկան 2 անգամ: Խմբագրական կազմում ընդգրկված են Ռիչարդ Հովհաննիսյանը, Սթիվն Աստուրյանը, Լեւոն Չորբաճյանը, Պիտեր Քաուին, Վահագն Տատրյանը, Գ. Կոշկարյանը, Արա Խանջյանը, Տիգրան Գույումճյանը, Մարկ Նշանյանը, Սյուզան Փաթին, Ռոնալդ Գրիգոր Սյունին եւ Խաչիկ Թյոլոլյանը:

Դոկտ. Քոչիկյանը հավաստիացրել է, որ պարբերականը շարունակելու է իր ավանդական սկզբունքներին հավատարիմ մնալ, կենտրոնանալով հիմնականում Հայաստանին եւ հայերին վերաբերող սոցիալ-քաղաքական, պատմական եւ տնտեսական հարցերի քննարկման վրա:

Նախկին խմբագիր դոկտ. Տիգրան Գալիկյանը շարունակելու է աշխատել որպես կառավարման բաժնի վարիչ-խմբագիր: Դոկտ. Վարդան Մաթիոսյանը նշանակվել է գրախոսության բաժնի պատասխանատու խմբագիր:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4