«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2009-01-31 | #16, 2009-02-03 | #17, 2009-02-04


ՍՊԱՆՎԵԼ Է ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ԳԵՎՈՐԳ ՄՀԵՐՅԱՆԸ

Երեկ ուշ երեկոյան «Ազգին» հայտնի դարձավ, որ սպանվել է փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանը : Շտապօգնության օպերատիվ ծառայության ավագ բժշկուհի Լիլյա Պողոսյանի փոխանցմամբ, փետրվարի 3-ին, ժամը 20:22-ին ահազանգ է ստացվել Բարբյուսի 63, բնակարան 26 հասցեիցՙ հրազենային կրակոցից մահացած մարդու մասին: Դեպքի վայր է ժամանել շտապօգնության թիվ 4 բրիգադըՙ Իրինա Մկրտչյանի գլխավորությամբ եւ հայտանբերել Գ. Մհերյանի դիակը շենքի 7-րդ հարկի աստիճանավանդակի վրա, վերելակի մոտ: Վերջինս մահացել է գլխին արձակած դիմահար կրակոցներից: Դեպքի վայրում հայտնաբերվել է 6 պարկուճ, սակայն զենք չի հայտնաբերվել: Դեպքի վայր են ժամանել Հայաստանի իրավապահ համակարգի ողջ ղեկավար կազմը:

1975-ի նոյեմբերի 26-ին ծնված Գեւորգ Մհերյանը 2008-ի հուլիսի 2-ից զբաղեցնում էր Հայաստանի փոխոստիկանապետի պաշտոնը, մինչ այդ նա հանրապետության նախագահի օգնականն էր: Նա հիշյալ բնակարան էր տեղափոխվել վերջերս: Կինը հղի է: Դեպքի այլ մանրամասների մասինՙ ավելի ուշ:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4