«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2009-01-31 | #16, 2009-02-03 | #17, 2009-02-04


ԷՐԴՈՂԱՆԸՙ ԹԵՀՐԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձել է Թեհրանի պատվավոր քաղաքացի: Այդ մասին հաղորդում է Press TV հեռուստաալիքը:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Էրդողանը դատապարտել է Գազայի հատվածում Իսրայելի ձեռնարկած ռազմական գործողությունը: Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը թուրք վարչապետի ելույթն անվանել է «համարձակ եւ իմաստուն արարք»:

Էրդողանը ելույթ էր ունեցել հունվարի 29-ին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած կոնֆերանսում: Վերջինս նվիրված էր Գազայի իրադարձություններին: Էրդողանը զայրացել էր, որ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին թույլատրել էին խոսել 25 րոպե, իսկ իրեն հնարավորություն չէին տվել ելույթն ավարտելու: Էրդողանը հասցրել էր Իսրայելին մեղադրել խաղաղ պաղեստինցիների սպանության մեջ:

Թեհրանի քաղաքապետը Էրդողանին հասցեագրած նամակում գրել է. «Մինչ բազմաթիվ պետություններ աչք փակեցին Գազայի պատերազմում Իսրայելի գործած ոճիրների վրա, Թուրքիայի քաղաքացիները պետք է հպարտանան իրենց խիզախ ղեկավարով»:

  «Ազգը» ժամանակին անդրադարձել է Դավոսի միջադեպին: Ավելի վաղ Էրդողանի արիությունն արդեն դրվատել էին պաղեստինյան «Համաս» արմատական շարժման ներկայացուցիչները, իսկ թուրքերն օդանավակայանում իրենց վարչապետին դիմավորել էին որպես ազգային հերոսի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4