«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2009-01-31 | #16, 2009-02-03 | #17, 2009-02-04


ԿՐԿԻՆ ԽԱԽՏԵԼ Է ՀՐԱԴԱԴԱՐԸ

Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու որոշ հատվածներում փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը եւ երեկ ցերեկը ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարությունից, ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից գնդակոծել են Հադրութի, Ասկերանի եւ Մարտակերտի պաշտպանական հատվածներում տեղակայված ղարաբաղյան դիրքերը: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքապահների պատասխան քայլերից հետո հակառակորդը լռել է: Ղարաբաղյան զինուժը կորուստներ չի կրել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4