«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2009-01-31 | #16, 2009-02-03 | #17, 2009-02-04


ԵԶԴԻՆԵՐԸ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՉԵԼ ԵԶԴԻՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Իրաքում բնակվող եզդիները նամակով դիմել են ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամային` Օսմանյան կայսրությունում իրականացված եզդիների ջարդերը որպես ցեղասպանություն ճանաչելու խնդրանքով: Ինչպես հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը, Միացյալ Նահանգների նախագահին նամակ հղելու որոշումն ընդունել են Իրաքում բնակվող եզդիների քաղաքական եւ հոգեւոր առաջնորդները: Նամակում, մասնավորապես, նշվում է, որ 1916 թվականին հայերին աջակցելու պատճառով Օսմանյան կայսրությունում կոտորվել է մոտ 1 մլն եզդի: Նամակի հեղինակները խնդրում են Օբամային ճնշում գործադրել Թուրքիայի վրա` եզդիների կոտորածները որպես ցեղասպանություն ընդունելու համար, հաղորդում է «Նոյյան տապանը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4