«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2009-01-31 | #16, 2009-02-03 | #17, 2009-02-04


«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՒՄԲԸ ԻՐԱՆՈՒՄ

Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղական մարմին ստեղծելու հնարավորությունները ուսումնասիրելու նպատակով երկօրյա այցով Իրան է մեկնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքային խումբըՙ գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանի գլխավորությամբ: Աշխատանքային խումբը հանդիպումներ կունենա Իրանում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի, Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանի եւ Թեհրանի «Արարատ» մարզավանի ղեկավարության հետ:

Իրանում ներկայումս բնակվում է շուրջ 100 000 հայ: Տարեսկզբին հիմնադրամը Մեղրու շրջանի Շվանիձոր, Ալվանք եւ Նռնաձոր գյուղերում իրականացրել է ծրագրեր իրանահայության հովանավորությամբ: Արա Վարդանյանի համոզմամբ, Իրանում տեղական մարմնի հիմնումը մեծապես կնպաստի տեղի հայ համայնքի եւ հիմնադրամի համագործակցության ամրապնդմանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4