Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, շաբաթ օրը Վրաստանի մաքսավորները ձերբակալել են երկու հայ կանանց, որոնք Թուրքիայից մաքսանենգ ճանապարհով փորձել են Վրաստան փոխադրել 6,5 կգ ոսկե զարդՙ ընդհանուր 60 հազար դոլար արժողությամբ: Ինչպես «Արմենպրեսին» ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Տիգրան Բալայանը , ձերբակալված երկու կանանցից միայն մեկի ինքնությունն է հայտնիՙ նա Հայաստանի քաղաքացի, Գյումրիի բնակիչ Սուսաննա Պետրոսյանն է, որը ձերբակալվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 314 հոդվածի հատկանիշներով: Մյուս կնոջ ինքնության վերաբերյալ հայկական կողմը որեւէ տեղեկություն դեռեւս չունի: