«Մարմարան» տեղեկացնում է, թե ըստ թուրքական մամուլի տվյալներիՙ մոտավորապես 5 հազար հոգի վերջերս անդամագրվել են Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդային կուսակցությանը եւ ստացել իրենց կրծքանշանները: Մամուլը հատկապես ընդգծել է, որ այս նոր անդամների մեջ կան հայեր եւ հրեաներ, հայերի շարքում նշել են Րաֆֆի Հերմոն Արաքսի եւ Հրանտ Թոփաքյանի անունները:
Հ. Ծ.