Մարտի 23-ին Ստոկհոլմում (Շվեդիա) կմեկնարկի «Օսմանյան կայսրությունում 1915-ի ցեղասպանության ժառանգությունը» միջազգային գիտաժողովը, որին կմասնակցեն Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանից պրոֆ. Ռիչարդ Հովհաննիսյանը, Շվեդիայի Լունդ համալսարանից պատմության պրոֆեսոր Կլաս-Գորան Կառլսոնը, Շվեդիայի ազգային պաշտպանության քոլեջից միջազգային իրավունքի պրոֆեսոր Օվե Բրինգը, Ստոկհոլմի Սոդերտորն համալսարանից պատմության պրոֆեսոր Դավիթ Գոնտը, «Արդարության եւ ժողովրդավարության եվրոպահայերի դաշնության» գործադիր տնօրեն Լորան Լեյլեկյանը եւ Ստոկհոլմի «Կենսունակ պատմություն» ֆորում-ծրագրի մենեջեր Ստեֆան Անդերսոնը: Այս մասին տեղեկացնում է «Արմինյն միրոր սեփքթեյթր» շաբաթաթերթը: