«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2009-02-04 | #18, 2009-02-05 | #19, 2009-02-06


ՖՐԱՆՍԻԱԿԱՆ «ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» ԲԱՆԿԸ 100 ԴԻՄԱՑԿՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ

«Ֆորբս» ամսագիրը հրապարակել է այն 100 ընկերությունների ցանկը, որոնք համարվում են ամենադիմացկունը ճգնաժամերի նկատմամբ: Ըստ հրատարակության, այդ ընկերությունները կվերապրեն բոլոր տնտեսական խառնաշփոթները: Այդ ցանկում տեղ զբաղեցնելու համար ընկերությունները պետք է անցնեն գնահատման մի քանի չափանիշներ: Դրանք ենՙ կադրերի հոսունությունը, ռազմավարական կառավարման որակը, ընդհանուր կառավարման որակը եւ տաղանդավոր կառավարիչների առկայությունը, ինչպես նաեւ զանազան ռիսկերը, որոնք բնորոշ են տվյալ բիզնեսին:

Այս ցանկում է նաեւ ֆրանսիական «Կրեդիտ ագրիկոլ» բանկը, որը հայկական «ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլի» բաժնետեր բանկն է:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4