«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2009-02-04 | #18, 2009-02-05 | #19, 2009-02-06


Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ժորա Վարդանյանի նախագահությամբ, երեկվա նիստում դարձյալ հետաձգել է գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործի քննությունը: Դատարանը որոշել է խորհրդակցական սենյակում քննարկել մեղադրյալի փաստաբանների` գործը կարճելու եւ Գ. Ջհանգիրյանի խափանման միջոցը փոխելու նախկինում արված միջնորդությունները: Դատական հաջորդ նիստը կկայանա փետրվարի 11-ին: Հիշեցնենք, որ Գ. Ջհանգիրյանը ձերբակալվել է նախորդ տարվա փետրվարի 23-ին եւ մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցիչ, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների նկատմամբ կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, հաղորդում է «Արմենպրեսը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4