Մյունխենում անցկացվող անվտանգության քաղաքականության հարցերով 45-րդ համաժողովի շրջանակներում երեկ պետք է տեղի ունենար Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ալի Բաբաջանի հանդիպումը: Այս մասին երեկ տեղեկություն տարածեց ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Տիգրան Բալայանը: