ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Լ.Ղարաբաղի հարցով զեկուցող Գորան Լենմարկերի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 9-ին եւ 10-ին հանդիպումներ է ունենալու ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ: Ինչպես տեղեկացրեց ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը, պատվիրակությունը ցանկություն է հայտնել նաեւ հանդիպելու խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության հետ: Այցն իրականացվում է փետրվարի 19-ին Վիեննայում մեկնարկող ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանից առաջ, որի ընթացքում Գ. Լենմարկերը հանդես կգա ԼՂ հարցի կարգավորման ուղղությամբ միջանկյալ հաշվետվությամբ, հաղորդում է «Արմենպրեսը»: