Ազգային ժողովում հասարակության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ երեկ տեղի է ունեցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որին մասնակցում էր Ազգային ժողովի նախագահ, ՀՊՏՀ խորհրդի անդամ Հովիկ Աբրահամյանը: Կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը տեղեկացրեց, որ նիստի օրակարգային առաջին հարցը ՀՊՏՀ խորհրդի նախագահի ընտրությունն է: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանը խորհրդի նախագահի թեկնածու առաջադրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 27 անդամները միաձայն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ են ընտրել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին: