Լեւոն Փաչաջյանն իր առաջին ելույթն է ունեցել նորվեգական «Ֆրեդրիկստադի» կազմումՙ մասնակցելով «Ռուսենբորգի» հետ կայացած ընկերական հանդիպմանը: Խաղն ավարտվել է «Ֆրեդրիկստադի» հաղթանակով (1-0): Հանդիպումից հետո թիմի գլխավոր մարզիչ Անդրես Գրոնհագենը նշել է, որ Փաչաջյանի հետ պայմանագիր կնքելու հարցը կորոշվի հաջորդ շաբաթ, երբ թիմը վերադառնա Նորվեգիա:
Ի դեպ, «Փյունիկի» նախագահ Կարեն Հարությունյանը նշել է, որ եթե Փաչաջյանին չհաջողվի նոր թիմ գտնել, ապա իրենք պատրաստ են նրան ընդունել հարազատ կոլեկտիվ եւ աշխատավարձ վճարել: Ըստ Հարությունյանի, Փաչաջյանը «Փյունիկում» հնարավորություն կունենա 6 ամիս խաղալ, մինչեւ տրանսֆերային նոր պատուհանի բացվելը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ