Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Միկան» փետրվարի 2-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Անթալիայում: Թիմն անցկացրել է առաջին ստուգողական հանդիպումը Չեռնոգորիայի չեմպիոն «Զետայի» հետ: Առաջին խաղակեսում մրցակիցը 2 անգամ գրավել է միկացիների դարպասը: Երկրորդ խաղակեսում «Միկային» հաջողվել է վերականգնել հավասարակշռությունը: 51-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել կոտդիվուարցի Բոդի Դեմելը, ութ րոպե անց Նարեկ Բեգլարյանը հավասարեցրել է հաշիվը: Սակայն խաղավարտից 6 րոպե առաջ «Զետան» խփել է հաղթական գոլը (3-2):
Անթալիայում «Միկայի» կազմում փորձաշրջան են անցնում Նիկիտա Ֆուրսինը, որը ժամանակին հանդես է եկել հայկական թիմում, ինչպես նաեւ բրազիլացի կիսապաշտպան Էդնանը: Իսկ ահա անցած տարի «Միկայում» հանդես եկած Ռոմեո Ջենեբյանն ու Խորեն Վերանյանն ազատվել են թիմիցՙ ստանալով ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ