2009-ի հունվարին Դավիթաշենի կամրջից նետված երիտասարդի դեպքն այդպես էլ մնաց անհասկանալի: Դեռ չէինք «մարսել» այդ լուրը, երբ փետրվարի 3-ի երեկոյան Կիեւյան կամրջից իրեն նետած ՌԴ սահմանապահ զորքերի 27-ամյա զինծառայող Արթուր Մաթեւոսյանի մասին տեղեկացանք:
Իսկ երեկ, փետրվարի 6-ին, ժամը 12.55-ին շտապօգնության ծառայության կանչ է գրանցվել, որ մարդ է նետվել, տեղեկացրեց օպերատիվ ծառայության պատասխանատու բժիշկ Արտյոմ Պետրոսյանը: Վերակենդանացման բրիգադը տեղում արձանագրել է կենսաբանական մահ: Իսկ ժամը 13.35-ին փրկարար ծառայությունն ահազանգ է ստանում, որ Հաղթանակի կամրջի տակ դիակ կա: Դեպքի վայր մեկնած փրկարարները 14.40-ին կամրջի տակ, քարերի միջից հանել են 1951-ին ծնված Սուսաննա Մելիք-Իսրայելյանի դին:
Այս տարի արդեն երրորդ դեպքն է, որ տարբեր կամուրջներից մարդիկ են նետվում:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ