«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2009-02-07 | #21, 2009-02-10 | #22, 2009-02-11


«ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԻՆԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԿԿԱՆԳՆԵՑՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՍԿՍՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ»

Եթե ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ եւ եթե նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի իր ուղերձում կիրառի «ցեղասպանություն» բառեզրը, ապա կարող է կանգ առնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին, ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ իրականացվող հանդիպումների ժամանակ կողմերը «քննարկում են նաեւ 1915-ի իրադարձությունները», եւ ավելացրել, որ երրորդ կողմի միջամտությունը չի կարող կառուցողական լինել այդ գործընթացի համար: «Այն դեպքում, երբ շարունակվում է մի կարեւոր գործընթաց, դրան պետք է աջակցեն բոլորը եւ հեռու մնան այդ գործընթացին վնասող նախաձեռնություններից եւ մոտեցումներից», նշել է Բաբաջանը, հաղորդում է «Նոյյան տապանը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4