«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2009-02-07 | #21, 2009-02-10 | #22, 2009-02-11


ԱՍԱԼԱ-Ն «ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ» Է ԿԱՔԱՎՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ...

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ), «Ուխտ Արարատի», Ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների կազմակերպության երեկ տարածած հաղորդագրությունն անդրադառնում է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Մակքուարի համալսարանի դասախոս, հայ-թուրքական երկխոսության խմբի համանախագահ Արմեն Կաքավյանիՙ ԱՍԱԼԱ-ի գործողությունների համար թուրքերից ներողություն խնդրելու քայլին, որին տեղյակ են մեր ընթերցողները: Հաղորդագրության ավարտին, մինչ այդ բացատրելով 70-90-ական թվականներին իրենց կատարած գործողությունների արդարացի լինելը, ԱՍԱԼԱ-ն հայտարարում է, որ ինքը «կարող է Կաքավյանի կյանքը երաշխավորել», եթե վերջինս հրապարակավ հրաժարվի պատվեր կատարելուց, ներողություն խնդրի 1915-23 թթ. ցեղասպանության զոհերից եւ նրանց հայրենազուրկ սերունդներից եւ իրավապահ մարմիններին հայտնի իրեն «հանցագործության դրդող պատվիրատուի անունը»:

Մեր կողմից ավելացնենք, որ պրն Արմեն Կաքավյանն օրերս հայկական լրատվամիջոցներին, այդ թվումՙ մեր թերթին, հաղորդագրություն էր հղել, որտեղ բացատրում էր, թե թուրքական «Ռադիկալ» թերթում տպված իր հարցազրույցը թեեւ պարկեշտորեն արտահայտել էր իր մտքերը, սակայն թերթի խմբագիրն իր գրած «գլխարկում» խեղաթյուրել էր դրանք, եւ թե ինքը ներողություն չի խնդրել ոչ հայ ժողովրդի եւ ոչ էլ իր ընկերների անունից:

Մեր կարծիքով, ավստրալահայ քաղաքագետը հաշվի չի առել թուրքական մամուլի խեղաթյուրելու ավանդույթները եւ իր այդ անհաշվենկատ քայլով առավել եւս խճճել է իր վիճակը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4