«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2009-02-07 | #21, 2009-02-10 | #22, 2009-02-11


ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՆՎԱԶԵՑՎԵՑ

2009 թ. փետրվարի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետովՙ սահմանելով այն 6.75%:

2009 թ. հունվարին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է ընդամենը 1.2% գնաճ, որի պարագայում գնաճի 12-ամսյա ցուցանիշը նվազել է տարեվերջի 5.2%-ի նկատմամբ` կազմելով 4.0%:

ԿԲ խորհուրդը արձանագրեց, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում միջազգային շուկաներում պահպանվող գնանկումային միջավայրը եւ ներքին պահանջարկի աճի տեմպերի դանդաղումը նպաստում են ցածր գնաճի ձեւավորմանը:

ԿԲ խորհուրդը` քննարկելով համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում ստեղծված իրավիճակը, գտնում է, որ գների կայունության եւ ֆինանսական կայունության խնդիրների արդյունավետ զուգորդմանը նպաստող դրամավարկային քաղաքականության իրականացումը շարունակում է մնալ արդիական:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4