Գյումրեցի Սվետլանա Մկրտչյանը հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնով շահել է 500 հազար դրամ: Գյումրիի «Կոնվերս» բանկի մասնաճյուղում նրանից պահանջել են անհրաժեշտ փաստաթղթերն ու հավաստիացրել, որ գումարը կարող է ստանալ 3 օրվա ընթացքում: Ինչպես «Արմենպրեսին» հայտնեցին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայությունից, շահող կտրոնը Սվետլանա Մկրտչյանին տրվել էր տեղի խանութներից մեկում` 400 դրամ արժողությամբ գնումների դիմաց: Ս. Մկրտչյանը նշել է, որ այսուհետեւ եւս կտրոն կպահանջի եւ կսպասի վիճակահանությանը: