Ինչպես տեղեկացնում են «Հայռուսգազարդից», ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող բաժանորդներին վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի գործող 84 000 դրամ սակագնի փոխարեն առաջարկվում է սահմանել 99 000 դրամ: Ամսական 10 հազար խմ եւ ավելի սպառում ունեցող բաժանորդներին վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի գինն առաջարկվում է հաշվարկել 230.60 դոլարով` նախկին 153.26 դոլարի դիմաց: Ընդ որում` վճարվելիք գումարը կհաշվարկվի ըստ յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ի դրությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի միջին փոխարժեքի մեծության: Գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման գործող սակագինը` 18.334 դրամ` ներառյալ ԱԱՀ, որը սահմանված է փոխադրված յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի համար, առաջարկվում է փոխել` սահմանելով 32.181 դրամ` ներառյալ ԱԱՀ: