«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2009-02-07 | #21, 2009-02-10 | #22, 2009-02-11


ԱԲՐԱՀԱՄԻ ՄՐՑԱԿԻՑԸ ՍԱՅՄՈՆՆ Է

IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 14-ին Գերմանիայի Կիլ քաղաքում: Նա աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը կպաշտպանի 29-ամյա ամերիկացի Լախուան Սայմոնի հետ մենամարտում: Ինչպես եւ Աբրահամը, Սայմոնն էլ առայժմ անպարտելի է պրոֆեսիոնալ ռինգում: Նա անցկացրած 23 մենամարտերից 21-ում հաղթել է (12-ըՙ տեխնիկական նոկաուտով), 2-ն ավարտել է ոչ-ոքի:

Ինչպես հայտնի է, Արթուրը շահել է անցկացրած բոլոր 28 մենամարտերը, որոնցից 23-ն ավարտել է ժամկետից շուտ: Արթուր Աբրահամը նշել է, որ տարին սկսում է Սայմոնի հետ մենամարտով, որին թույլ չի տա խափանելու Կելի Պավլիկի հետ մրցելու իր մտադրությունը: Արթուրը ցանկանում է տարեվերջին նվաճել աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4