Շաբաթՙ 7 փետրվարի մեր համարում հակիրճ ներկայացրել էինք եգիպտահայ ազգային գործիչ Պերճ Թերզյանի օրերս լույս տեսած արաբերեն հոդվածների ժողովածունՙ «Եգիպտահայ հայացքներ պատմության, քաղաքականության ու մշակութային ժառանգության մասին» վերնագրով: Տարընթերցումներից խուսափելու մտահոգությամբ ստիպված ենք այսօր մի քանի ճշգրտում կատարել. ա) գիրքը լույս է ընծայվել հեղինակիՙ պրն Պերճ Թերզյանի անձնակա՛ն միջոցներով, բ) պրն Թերզյանը չնայած սեփականատեր է տպարանի, սակայն գրքերի հրատարակությամբ չի զբաղվում, գ) գրքի խմբագրումը կատարել է հեղինակը եւ ոչ թե, ինչպես գրել էինք, «Արեւ» թերթի արաբերեն հավելվածի խմբագիր պրն Մոհամմեդ Ռեֆֆադ էլ Իմամը: