Պատասխանելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության հարցինՙ «Ինչպե՞ս կմեկնաբանեք «Հյուրիեթ» թերթում հրապարակված լուրը Թուրքիայի միջնորդությամբ ԼՂ հարցում ձեռքբերված պայմանավորվածությունների վերաբերյալ», ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը պատասխանել է. «Թուրքիայի միջոցով արցախյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցություններ չեն վարվում: Ինչպես բազմիցս նշել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ` մադրիդյան առաջարկությունների հիման վրա»: