Համաշխարհային կառավարության գաղտնիքները
Մեր ներկա համարի 4-րդ էջում ներկայացնում ենք ողջ աշխարհում մեծ հետաքրքրություն ստեղծած, բայց համեմատաբար շատ քիչ տպագրվածՙ Ջոն Քոլեմանի «300-ի կոմիտեն. համաշխարհային կառավարության գաղտնիքները» աշխատության մասին Գեւորգ Յազըճյանի գրախոսական-նկարագրականը: Գիրքը հայերեն թարգմանությամբ (թարգմանիչՙ Վարազդատ Ավագյան) լույս է տեսել 2008-ին, Երեւանում (հրատարակիչՙ Խաչիկ Ստամբոլցյան), եւ արդեն իսկ մեծագույն հետաքրքրություն է առաջացրել ընթերցողների մոտ: Նկատի ունենալով այսպիսի գրքի համար սակավ տպաքանակը (ընդամենը 1000 օրինակ), մարդիկ միմյանց են փոխանցում գրքի լուսապատճենային օրինակները, աշխույժ քննարկում Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայության նախկին աշխատակից հեղինակի եզրահանգումները, փորձում դրանք հարմարեցնել կամ դրանցով բացատրել մեր եւ մեր տարածաշրջանի ռազմաքաղաքական տարբեր երեւույթները: