«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2009-02-10 | #22, 2009-02-11 | #23, 2009-02-12


ՍՊԱՆՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕԴՈՒԺԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Բաքվում փետրվարի 11-ի առավոտյան սպանվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռաիլ Ռզաեւը: Իրավապահ մարմիններում Trend News-ի թղթակցին ասել են, որ Ռզաեւի վրա կրակել են տնից դուրս գալու պահին: Չնայած շտապ հոսպիտալացմանը, գեներալին փրկել չի հաջողվել:

Նախնական տվյալներով, մահափորձը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8-ին, Մարդակյան ավանում գտնվող նրա քաղաքամերձ տան մոտակայքում: Հանցագործը գեներալի գլխին կրակել է նրա ավտոմեքենա նստելու պահին: Զինատեսակն առայժմ չի նշվում:

Պաշտպանության նախարարությունում հաստատել են Ռզաեւի սպանության փաստը: Սպանության գործով հարուցված է քրեական գործ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4