«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2009-02-12 | #24, 2009-02-13 | #25, 2009-02-14


ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅԵՐԵՆԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ... ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Թուրքիայի Նեւշեհիր քաղաքի համալսարանի ռեկտոր Ֆիլիզ Քիլիչը հայտարարել է, թե իր ղեկավարած բուհում հիմնվել է հայոց լեզվի եւ գրականության բաժանմունք, որը, սակայն, դեռեւս ի վիճակի չէ դասընթաց կազմակերպել, քանի որ չի գտնում հայերենին տիրապետող դասախոսներ: «Զաման» օրաթերթի փոխանցմամբ` Քիլիչը ասել է, թե չնայած երկրի Բարձրագույն կրթության խորհուրդը տվել է նման բաժանմունք բացելու թույլտվություն, համալսարանը դժվարությունների է բախվում հայալեզու դասախոսներ գտնելու հարցում: «Մենք չենք կարողանում թեկնածուներ գտնել Թուրքիայում: Այժմ մենք դասախոսներ ենք փնտրում Ադրբեջանում: Բաժանմունքը կարիք ունի առնվազն երեք դասախոսի, որպեսզի ուսանողների ընդունելություն հայտարարի եւ դասընթաց կազմակերպի», հայտարարել է թուրքական համալսարանի ռեկտորը: Ըստ տարբեր գնահատականների` Թուրքիայում ներկայումս կա 40-70 հազարանոց հայ համայնք:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4