ԱՄՆ այցից վերադարձած մի խումբ թուրք պատգամավորներ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաշվետվություն են ներկայացրել ԱՄՆ-ի կողմից հայերի ցեղասպանության ճանաչման սպառնալիքի վերաբերյալ: Այդ մասին հաղորդել Է թուրքական «Հյուրիեթ» թերթը: Հաշվետվության մեջ ասված Է, որ հայ լոբբիստները մոտ են այն բանին, որ ցեղասպանության ճանաչման հարցում ստանան ԱՄՆ-ի հրեաների եւ Կոնգրեսի աջակցությունը: