«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2009-02-12 | #24, 2009-02-13 | #25, 2009-02-14


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ՕՐԻՆԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Մարկ Քըրքը, նաեւ կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը գործընկերներին կոչ են արել միանալ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունման նոր նախաձեռնությանը: «Հայոց ցեղասպանության պատշաճ ճանաչմամբ մենք վերահաստատում ենք ցեղասպանության մասին հստակ խոսելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը», Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի` «Արմենպրեսին» տրամադրած հաղորդագրության համաձայն նշվում է կոնգրեսականների փետրվարի 12-ին շրջանառության մեջ դրած նամակում: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընտրարշավի ժամանակ բազմիցս խոստացել է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մեծ եղեռնի ճանաչման կողմնակիցներ են նաեւ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4