Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները կարող են ստեղծել ռազմական տեխնիկայի մշակման եւ արտադրության համատեղ ձեռնարկություններ: Այդ մասին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Մենք քննարկում ենք ՀԱՊԿ-ի պետությունների ռազմական տեխնիկայի ու սպառազինությունների մշակման, արտադրության, օգտահանման, նորոգման համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հարցը», նշել է նա, հաղորդում է «Արմենպրեսը»: