Այսօրվա դրությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների միջոցով վիճակահանությամբ շահել է 952 մարդ` համաձայն հանրապետության 21 բանկերից ստացված տեղեկատվության: Ինչպես տեղեկացրեց բանկերի միության նախագահ Էմիլ Սողոմոնյանը, 860 մարդ շահել է 5 հազ., 80 մարդ` 20 հազ., 8 մարդ` 50 հազ. եւ 4 մարդ` 500 հազ. դրամ: 5 եւ 20 հազ. դրամ շահելու դեպքում համապատասխան ստուգումներ իրականացնելուց հետո շահումը տրվում է նույն օրը, մնացած դեպքերում` 3-օրյա ժամկետում: Շահողների հոսքը բանկերում ավելանում է, սակայն դեռեւս տեղեկություններ չեն ստացվել 5 մլն դրամ շահումի վերաբերյալ: Պետական եկամուտների կոմիտեի հարկային հաշվառման եւ հսկողության ընթացակարգերի բաժնի հարկային տեսուչ Հրաչյա Մուրադյանի խոսքով` վիճակահանությամբ ամսական 10 հազ. մարդ շահելու հնարավորություն կունենա, եթե յուրաքանչյուր ամիս առեւտրի օբյեկտները տրամադրեն 100 մլն ՀԴՄ կտորն: