«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2009-02-13 | #25, 2009-02-14 | #26, 2009-02-17


ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում` հայամետ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Գազայի հատվածում գործողության պատճառով իսրայելական իշխանությունների դեմ ուղղված քննադատություններին եւ Անկարային մեղադրել «երկդիմության» մեջ: Կոնգրեսականը թուրքական իշխանություններին խորհուրդ է տվել «նայել հայելու մեջ, նայել սեփական պատմությանը եւ ընդունել 1,5 մլն հայերի սպանդը»: Ֆրենկ Փալոնը, նշելով, թե Դարֆուրում 300 հազարից ավելի մարդկանց մահվան եւ 1 միլիոնից ավելի մարդկանց գաղթականի կարգավիճակում հայտնվելու համար պատասխանատվություն են կրում Սուդանի իշխանությունները, նկատել է, որ անցած տարի Սուդանի նախագահ Օմեր էլ Բեշիրը այցելել էր Անկարա: Կոնգրեսականը հայտարարել է նաեւ, որ ցեղասպանության փաստը ուրանալու առումով Թուրքիայի եւ Սուդանի իշխանությունները շատ նման են միմյանց, հաղորդում է «Նոյյան տապանը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4