«Չորս տարին երկար ժամանակ է նման աշխատանքի համար, արտասովոր երկար ժամանակ: Դա ԱՄՆ-ի համար անսովոր մոդել է: Սակայն ես սիրում եմ իմ աշխատանքը», ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահող Մեթյու Բրայզան` ԱՊԱ գործակալությանը մեկնաբանելով իր պաշտոնի փոփոխության մասին տեղեկությունները: Նա նշել է, որ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կզբաղվի այդ հարցով, երբ հարմար գտնի. «Գիտեմ, որ պետք է նոր աշխատանքով զբաղվեմ, սակայն ինչ աշխատանք կլինի եւ երբ` առայժմ չգիտեմ», ասել է նա` միաժամանակ ավելացնելով, որ դեռ որեւէ ծանուցում չի ստացել նոր պաշտոնի նշանակվելու մասին, հաղորդում է «Արմենպրեսը»: