Փետրվարի 15-ին հրդեհ է բռնկվել Այգեհովիտ գյուղի անտառային տարածքներում: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց Հայաստանի փրկարար ծառայության պետական հրդեհային տեսչության Տավուշի մարզային հրդեհային տեսչության պետի տեղակալ Արտակ Մեջինյանը , ադրբեջանական կողմը օգտվելով առիթից, որ ուժեղ քամին փչում է հայկական սահմանի ուղղությամբ, վառել է դաշտերի չորացած խոտը, եւ կրակը հասել է Այգեհովտի անտառապատ տարածքներ: Հայ զինվորականներին հաջողվել է մեծ դժվարությամբ հանգցնել կրակը: Ի դեպ, նույն աղբյուրի տեղեկացմամբ, ընթացքում քամին փոխել է ուղղությունը, եւ կրակը այս անգամ տարածվել է դեպի... ադրբեջանական տարածքներ: