Իրանի մայրաքաղաք Թեհրանում անցած շաբաթ անկցկացվեց «Բյուրեղյա Սիմորղ» ամենամյա փառատոնը: Փառատոնի ժյուրին լավագույն Ֆիլմ ճանաչեց իրանահայ ռեժիսոր Վարուժ Քարիմ Մասիհիի նկարահանած «Կասկած» Ֆիլմը: հաղթողին շնորհվեցին «Բյուրեղյա Սիմորղ» մրցանակը եւ «Մինիաթյուր» մակնիշի ավտոմեքենա:
1990 թ. տեղի ունեցած «Բյուրեղյա Սիմորղ» փառատոնի ժամանակ Վարուժ Քարիմ Մասիհիի նկարահանած «Վերջին արար» Ֆիլմը նույնպես ժյուրիի կողմից արժանացավ տասնչորս մրցանակի, այդ թվում նաեւ լավագույն ռեժիսորի մրցանակի:
Վարուժ Քարիմ Մասիհին իրանական կինո է մուտք գործել 1972 թ. եւ երկու տարի առաջ Երեւանում կայացած «Ոսկե ծիրան» փառատոնի ժամանակ եղել է ժյուրիի կազմում: