Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 19-ին նշում է Սուրբ Վարդանանց զորավարների եւ 1036 վկաների հիշատակության օրը: Ավարայրի ճակատամարտում հայրենիքի, հայ եկեղեցու եւ քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայ առաքելական եկեղեցու մեծագույն սրբերից են: Իրենց նահատակությամբ նրանք հաստատել են հայ ժողովրդի ապրելու կամքը եւ լինելիության իրավունքը: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց Հակոբ քահանա Խաչատրյանը, Վարդանանց տոնին Մայր Աթոռ Սբ Էջմիածնում եւ հայկական բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սբ պատարագ: